Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը: Այն հիմնականում կենտրոնացված կլինի Ցեղասպանություն վերապրած կենդանի անձանց և փախստականների խնդիրների վրա:
Գլոբալ ֆորումն ունենալու է 4 հիմնական բաժիններ: Ֆորումի պաշտոնական բացումը կատարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հետո տեղի կունենան նիստեր, իսկ յուրաքանչյուր նիստի ավարտին կլինի հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները կկարողանան իրենց հուզող հարցեըը տալ զեկուցողներին: Փակման բաժնում էլ նախատեսված են մասնակիցների ելույթները:
Գլոբալ ֆորումը լուսաբանելու համար 70-ից ավել արտասահմանյան լրատվամիջոցներ են հավատարմագրվել:
Ֆորումին կարող եք հետեւել մեր եթերում եւ կայքում՝ ուղիղ միացմամբ։
Source: Yerkir Media
Link: Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային երկրորդ ֆորումը (ուղիղ)