Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

June 7, 2018

Հանրապետության տարածքում հունիսի 8-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով:

Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +16, ցերեկը՝ +27, երեկոյան՝ 23 աստիճան ջերմություն։

Source: Yerkir Media
Link: Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image