Երևան-Մոսկվա որոշ չվերթներ հետաձգվել են

Երևան-Մոսկվա որոշ չվերթներ այսօր հետաձգվել են՝ Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ մոտ 4 ժամով հետաձգվել են «Ուրալ Էյրլայնս» ընկերության և «Աերոֆլոտի» չվերթները: Ընդ որում՝ հետաձգվել են թե՛ Մոսկվայից ժամանող, թե՛ այնտեղ մեկնող չվերթները:

Վերջին օրերին Մոսկվայում տեղացող ձյունը լուրջ խոչընդոտ է դարձել թե՛ բնակիչների ու տրանսպորտի տեղաշարժի, թե՛ օդանավակայանների աշխատանքի համար:

 


Source: Yerkir Media
Link: Երևան-Մոսկվա որոշ չվերթներ հետաձգվել են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image