Զախարովան հերքեց՝ «Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման նոր ծրագիր չի մշակել»

June 23, 2016

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հերքեց բոլոր այն կարծիքները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր ծրագիր է մշակել` դուրս թողնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ինչպես հաղորդում է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, այս մասին ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նախագահների հանդիպումը ցույց տվեց, որ դրանք անհիմն խոսակցություններ են, կամ ոչ պրոֆեսիոնալ վերլուծության արդյունք»,-­ ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ հանդիպման նման ձևաչափը նախկինում էլ օգտագործվել է` զգայուն հարցերի քննարկման համար: «Միանշանակ, նման դեպքերում պահպանվում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրակարգը, այլ նաև ակտիվ շփումը համանախագահող եռյակի հետ: «Մենք այդ մասին ասել ենք նաև մինչ հանդիպումը»-,­ ասել է Մարիա Զախարովան: Նա հավելել է, որ պահպանվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ողջ պոտենցիալը: «Այդ ձևաչափը շարունակում է մնալ առաջ շարժվելու գործիքը: Ես կարդացել եմ նաև մեր ամերիկացի և եվրոպացի գործընկերների հաղորդագրությունները, որոնք նույնպես դրական են գնահատում Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքները»,­ եզրափակել է նա:


Source: Yerkir Media
Link: Զախարովան հերքեց՝ «Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման նոր ծրագիր չի մշակել»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image