Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը երկրորդ անգամ կառաջադրվի որպես քաղաքային խորհրդի անդամի թեկնածու: Ինչպես հաղորդում է – ը, որպես առաջադրման պատճառը Սինանյանը նշել է իր ձեռքբերումները քաղաքապետ եղած տարիներին և դրական տեսլականը, որ վերջինս ունի Գլենդեյլի զարգացման համար:
«Գլենդեյլը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից` պահպանելով իր կենսական ծառայություններն ու ծրագրերը: Այնուամենայնիվ, մենք շատ աշխատանք ունենք անելու, որպեսզի տնտեսական առողջացումն իր ազդեցությունն ունենա Գլենդեյլի բոլոր բնակիչների համար»,- նշել է Սինանյանը:
Source: Yerkir Media
Link: Զարեհ Սինանյանը կրկին կառաջադրվի Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամի թեկնածուի պաշտոնում