Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանը: մահվան դեպքով Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: