Զինծառայողներ տեղափոխող բեռնատարը շրջվել է. կա 14 վիրավոր
July 6, 2016
Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում հուլիսի 6-ին ավտովթարի հետևանքով 14 զինծառայող տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին բժշկական կենտրոնի ընդունարանից:
«Զինծառայողները ներկայումս հետազոտվում են, նախնական կարող եմ ասել, որ բարդ դեպքեր չունենք, բայց վերջանական տեղեկատվություն կտրվի հետազոտությունն ավարտելուց հետո»,-ասաց ընդունարանի աշխատակիցը: