Զինված խմբի անդամ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար

Հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության եւ զենքի շորթման համար։ Այս մասին Tert.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը, ով հավելել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը։
Բացի այս մեղադրանքները, Արմեն Բիլյանին մեղադրանք էր առաջադրվել կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելու, պահելու , կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, կրելու համար:
«Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելու ժամանակ հրազենային վերքեր ստացած՝ Գագիկ Մկրտչյանը մահացել է հիվանդանոցում:
Մեկ այլ ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի սպանության համար, նախապես էլ «Սասնա ծռերի» մեկ այլ անդամ Սմբատ Բարսեղյանին էր մեղադրանք առաջադրվել։Ոստիկանությունն ավել վաղ հաղորդել էր, որ ոստիկան Յուրի Տեփանոսյանը սպանվել էր ՊՊԾ գնդի մերձակայքում, գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ, դիպուկահարի արձակած կրակոցից: Ոստիկանությունը մեղադրում է «Սասնա ծռեր» խմբին, ավելին, լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Սմբատ Բարսեղյանը:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image