ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի երկու անդամները, որոնք այսօր վիրավորում են ստացել ոստիկանության հետ փոխհրաձգության հետեւանքով, տեղափոխվել են հիվանդանոց։
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում»,- ասվում է նրա գրառման մեջ:
Source: Yerkir Media
Link: Զինված խմբի երկու վիրավոր անդամները տեղափոխվել են հիվանդանոց