Զինվորներն ազատ ժամանակը գրադարանում են անցկացնում
June 9, 2017
Վանաձորում զորամասն ու գրադարանը համագործակցում են՝ ի շահ զինվորի: Լոռու մարզային գրադարանում կազմակերպվող բոլոր հայրենասիրական միջոցառումներին ներկա են լինում նաեւ վանաձորի Դրաստամատ Կանայանի անվան զորամասի զինվորները: Հայենիքի պաշտպաններն իրենց ազատ ժամանակը գրադարանում են անցկացնում՝ հիմնականում պատմավեպեր ընթերցելով:
Տեսնելով զինվորների սերը գրականության հանդեպ՝ գրադարանի տնօրենը որոշել է նրանց սիրելի գրքերը նվիրաբերել զորամասի գրադարանին: