Էգեյան ծովում փայտաշեն նավ է խորտակվել. փրկվել է 4 մարդ
November 3, 2017
Փախստականներ տեղափոխող փայտաշեն նավ է խորտակվել Էգեյան ծովի հարավ-արեւելյան մասում՝ հունական Կալոլիմնոս կղզու մոտակայքում, տեղեկացնում է Աթենքի լրատվական AMHA գործակալությունը։ 4 մարդ փրկվել է, մեկը՝ խեղդվել։
Փրկվածների հաղորդմամբ՝ նավում եղել է 22-ից 24 մարդ։
Դեպքի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները։