Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա
October 31, 2016
Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Ինդոնեզիայի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:
Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ: