Էլեկտրաէներգիան կէժանանա 2.5 դրամով

armtimes.com—  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է էլէկտրաէներգիայի նոր սակագնի իր հաշվարկները: ՀԾԿՀ-ի հաշվարկներով մեկ կիլովատ ժամ էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 46 դրամ 20 լումա, գիշերայինը` 36 դրամ 20 լումա:

Ըստ ամենայնի այդ նոր սակագները ուժի մեջ կմտնեն այս տարվա օգոստոսի մեկից: Հիշեցնենք, որ անցած տարի օգոստոսի մեկից մեկ կվտ ժամ-ի սակագինը բարձրացվեց մոտ 7 դրամով որը պատճառաբանվեց համակարգում առկա ֆինանսական ճեղքվածքը փակելու անհրաժեշտությամբ: Այդ ճեղքվածքը արդեն փակվել է, սակայն սակագինը նվազեցվումէ ոչ թե 7 դրամով, այլ միայն 2.5 դրամով:

Հունիսի 15-ին հանձնաժողովը մտադիր է նոր սակագինը քննարկել սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ:


Source: Yerkir Media
Link: Էլեկտրաէներգիան կէժանանա 2.5 դրամով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image