«Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմի դերասանները հայտնվել են Ուկրաինայի «սեւ ցուցակում»

«Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմի գլխավոր հերոսների դերերը մարմնավորող զույգ եղբայրներ Յուրի ու Վլադիմիր Տորսուեւները հայտնվել են Ուկրաինայի «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում Դոնբաս այցելության համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես նշված է կայքում, Տորսուեւ եղբայրները ցուցակում են հայտնվել «Ուկրաինայի պետական սահմանը խախտելու ու Կիեւի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածք մուտք գործելու ու հակաուկրաինական քարոզչական միջոցառմանը մասնակցելու համար»։

 

Source: Yerkir Media
Link: «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմի դերասանները հայտնվել են Ուկրաինայի «սեւ ցուցակում»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image