Էկոնոմիկայի նախարարությունը զոհերի ընտանիքներին կայուն եկամտի աղբյուր ստեղծելու առաջարկություն կներկայացնի
April 15, 2016
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնել մարտական գործողությունների հետևանքով զոհերի ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու առաջարկություն:
«Հանձնարարում եմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ մարտական գործողությունների հետևանքով զոհերի ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով հնարավորինս սեղմ ժամկետում կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները»,- ասաց ՀՀ վարչապետը: