էնշտեյնի «երջանկության գաղտնիքը» վաճառվել է 1,5 մլն դոլարով

Ֆիզիկոս Ալբերտ Էնշտեյնը 95 տարի առաջ հյուրանոցի սպասավորին, ի նշան շնորհակալության, հայտնել է «երջանկության գաղտնիքը»: Այն Երուսաղեմում վաճառվել է 1.5 մլն դոլարով:

1922 թ Ճապոնիա դասախոսություն կարդալու եկած Էնշտեյնը, մանր չունենալու պատճառով չի կարողանում վճարել սպասավորին, եւ, որպեսզի դատարկաձեռն չճանապարհի, թղթի 2 կտորի վրա  երկու խորհուրդ է գրի առնում։ Տալով սպասավորին՝ նա հորդորում է լավ պահել դրանք, քանի որ ապագայում «սովորական թեյավճարներից անհամեմատ թանկ կարժենան»։

Առաջին թերթիկի վրա, որը վաճառվել է 1,56 մլն դոլարով, գրված է․

— Հանգիստ եւ համեստ կյանքն ավելի մեծ երջանկություն է պարգեւում, քան հաջողության հետեւից վազելը  

Երկրորդ խորհուրդը, որը վաճառվել է  240 հազար դոլարով, հետեւյալն է․

— Եթե ունես կամք, կգտնես նաեւ միջոց։

Source: Yerkir Media
Link: էնշտեյնի «երջանկության գաղտնիքը» վաճառվել է 1,5 մլն դոլարով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image