Էջմիածնում տղամարդը ինքնասպան է եղել մետաղալարով կախվելու և ինքնահրկիզման եղանակով
November 21, 2017
Էջմիածին քաղաքում 55-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել քաղաքի գերեզմանատանը:
yerkirmedia.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էգդար Ջանոյանը նշեց, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:35-ին, ՀՀ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքի գերեզմանատանը մարդ կախվել:
Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ «Պետ տնկարան» կոչվող տարածքում գտնվող գերեզմանատանը գերեզմանի տանիքի ամրակից մետաղալարով կախվելու և ինքնահրկիզման եղանակով ինքնասպան է եղել 1962 թ.-ին ծնված Ա.Հ.-ն: