«Էտյուդ» մրցույթ-փառատոնում աչքի ընկած մասնակիցներն իրենց ուժերը կփորձեն միջազգային հարթակներում

Օրերս  ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքում, տեղի ունեցավ «Էտյուդ» մանկապատանեկան մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը։ Նպատակը մեկն էր՝ հայտնաբերել և հարթակ տրամադրել նկարչության, ասմունքի և թատերարվեստի ոլորտում նոր քայլեր կատարող երեխաներին:

Փառատոնը ներգրավելով արվեստի գրեթե բոլոր դպրոցները` ինչպես մարզերից, այնպես էլ մայրաքաղաքից, շնորհալի երեխաների համար տարբեր ոլորտներում իրենց կարողությունները ներկայացնելու հիանալի հնարավորություն ընձեռեց: Ըստ կազմակերպիչների, փառատոնին աչքի ընկած եւ տաղանդավոր մասնակիցներն իրենց ուժերը կփորձեն նաև միջազգային հարթակներում:

Մանրամասները՝ Դիանա Գաբրիելյանի տեսանյութում:


Source: Yerkir Media
Link: «Էտյուդ» մրցույթ-փառատոնում աչքի ընկած մասնակիցներն իրենց ուժերը կփորձեն միջազգային հարթակներում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image