Ընտրատեղամասում լրագրողի գործունեությունը խոչընդոտած անձը տուգանվեց 700 000 դրամով. hetq.am

Hetq.am— Մարտի 13-ին  Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում  կայացավ  Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի գործունեությունը խոչընդոտելու գործով վերջին  դատական նիստը:

Այս գործով վանաձորցի, 32-ամյա  Մարիամ Հովիկի Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 149 հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:

Նա Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը՝ 2016թ.-ի հոկտեմբերի 2-ին, ժամը 13-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի թիվ 30/47 տեղամասում նկատելով ընտրական սենյակում և տեղամասում իր գործողությունները բջջային հեռախոսով տեսաձայնագրող՝ ընտրական գործընթացները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ հանդիսացող Շողիկ Գալստյանին, տեղամասի մուտքի դիմաց մոտեցել է իր մասնագիտական գործառույթներն իրականացնող Շ.Գալստյանին և վերջինիս ձեռքից խլելով «Սամսունգ» տեսակի «SM-J700H/DS» մոդելի բջջային հեռախոսը, դիտավորությամբ հարվածել է գետնին և վնասել այն, ինչի արդյունքում հեռախոսը, որպես ընտրական գործընթացը լուսաբանող լրագրողական գործիք, կորցրել է իր նպատակային նշանակությունը, ինչպես նաև լրագրողին պատճառել էր նյութական վնաս:

Դատավարության սկզբում դատավոր Սուրեն Բաղդասարյանի թույլտվությամբ նախ զեկուցմամբ հանդես եկավ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյանը:

Հաշվի առնելով քաղաքացի Մ. Ավագյանի արարքի վտանգավոր բնույթը, շարժառիթները, ինչպես նաև պատժի սահմանման համար որպես մեղմացնող հանգամանք դիտարկելով նրա այրի լինելը, խնամքին երկու անչափահաս երեխա ունենալն ու դրական բնութագիրը, դատախազը միջնորդեց նրան մեղավոր ճանաչել 149 հոդվածի 1-ին մասով ու որպես պատիժ սահմանել տուգանք՝ 800 000 դրամի չափով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մ. Ավագյանը Շ. Գալստյանին պատճառված նյութական վնասն արդեն իսկ փոխահատուցել է, դատախազը միջնորդություն ներկայացրեց նաև իրեղեն ապացույց հանդիսացող հեռախոսը ամբաստանյանին հանձնելու մասով:

Ապա ելույթով հանդես եկավ Շ. Գալստյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Գրիշա Բալասանյանը:

Մանրամասները՝ այստեղ

 

Source: Yerkir Media
Link: Ընտրատեղամասում լրագրողի գործունեությունը խոչընդոտած անձը տուգանվեց 700 000 դրամով. hetq.am

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image