Ընտրություններից հետո Քլինթոնն այնպիսի վիճակում Է եղել, որ նույնիսկ չի ցանկացել դուրս գալ տնից

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը նոյեմբերի 16-ին խոստովանել Է, որ նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններից հետո ինքն այնպիսի վիճակում Էր, որ նույնիսկ չԷր ցանկանում դուրս գալ տնից: Այս խոսքերով Է նա սկսել ելույթը Վաշինգտոնում երեխաների պաշտպանությանը նվիրված խորհրդաժողովում:

«Անցյալ շաբաթ եղել են պահեր, երբ այն ամենն, ինչ ցանկանում Էի, բազմոցին գունդուկուչ գալն Էր՝ լավ գրքով կամ մեր շների հետ եւ այլեւս դուրս տնից չգալը,- ասել Է նա՝ դիմելով ունկնդիրներին: Այսօր իմ ժամանումն այստեղ ինձ հեշտ չտրվեց»:

Նախագահական ընտրություններում պարտության հրապարակային ընդունումից հետո Քլինթոնն առաջին անգամ Է հայտնվել մամուլի մասնակցությամբ անցկացված միջոցառմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Source: Yerkir Media
Link: Ընտրություններից հետո Քլինթոնն այնպիսի վիճակում Է եղել, որ նույնիսկ չի ցանկացել դուրս գալ տնից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image