Թաթարստան. բեռնատարի ու ավտոբուսի բախումից կան բազմաթիվ զոհեր

July 2, 2017

Թաթարստանում այս գիշեր իրար են բախվել բեռնատար «ԿամԱԶ»-ը եւ Սամարայից Իժեւսկ ընթացող «Նեոպլան» ուղեւորատար ավտոբուսը, տեղեկացնում է BBC-ն։ Տեղի փրկարարական ծառայությունների տվյալներով՝ 13 մարդ զոհվել է, 12-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։ Զոհվածներից 2-ը երեխաներ են։

Ավտոբուսում եղել է 28 մարդ, այդ թվում՝ վարորդը։ Նա ողջ է մնացել եւ հարցաքննվում է իրավապահների կողմից։

Վթարը տեղի է ունեցել Զաինսկ քաղաքից 9 կմ հեռավորության վրա։ Բախումից հետո ավտոբուսը շրջվել է ու այրվել։

Վիրավորներից 4-ը գտնվում են ծանր վիճակում։

Source: Yerkir Media
Link: Թաթարստան. բեռնատարի ու ավտոբուսի բախումից կան բազմաթիվ զոհեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image