Թաիլանդում պայթյուններ են որոտացել. կան վիրավորներ

August 24, 2016

Թաիլանդի հարավում տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, եւս 30-ը՝ վիրավորվել, հաղորդում է BBC-ին: Վիրավորներից մեկը ծանր վիճակում Է:

Պայթյունները տեղի են ունեցել օգոստոսի 23-ի ուշ երեկոյան Փաթանի ոչ մեծ առողջարանային քաղաքում: Առաջին պայթյունը որոտացել է հյուրանոցներից մեկի ավտոհավաքակայանում, որտեղ ոչ ոք չի տուժել, նշել է տեղի ոստիկանությունը:

«Երկրորդ անգամ պայթել է բեռնատարը, որը կայանված է եղել հյուրանոցի մուտքի մոտ՝ կարաոկե-բարի եւ մերսման սալոնի դիմաց: Դրա հետեւանքով մեկ մարդ է զոհվել եւ 30-ը վիրավորվել»,- մեջբերում է Reuters-ը ոստիկանության ներկայացուցչին:

Երկու շաբաթ էլ չկա, ինչ Թաիլանդի հարավի առողջարանային քաղաքներում տեղի ունեցան մի շարք նման պայթյուններ, որոնց զոհ դարձավ առնվազն չորս մարդ: Ոստիկանությունում հայտարարել են, որ պայթյունները կարող են կապված լինել երկրի հարավում գործող ապստամբական խմբերի հետ:


Source: Yerkir Media
Link: Թաիլանդում պայթյուններ են որոտացել. կան վիրավորներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image