Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներիցբացի կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերու տարբեր տիպի նռնականետեր:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցմանպայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ ՄնացականիՄովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի գործողությունները անպատասխան չեն մնալու, իսկ դրանց հետևանքներն ընկնելու են ադրբեջանական կողմի վրա:
Source: Yerkir Media
Link: Թալիշի ուղղությամբ դիրքերում երկու զոհ ունենք