Թալիշում ծանր վիրավորում ստացած Հովհաննեսը կենաց-մահու պայքարում հաղթեց

June 23, 2016

Panorama.am-Թալիշում ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանը վերակենդնացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

«Կենաց-մահու պայքարում Հովհաննեսս հաղթեց, մեր աղոթքները տեղ հասան: Թեև բժիշկները ապրելու զրո տոկոս հավանականություն էին տվել, բայց տղաս ապրեց, Հովիկս ուժեղ է, մենք այս փորձությունն էլ հաղթահարեցինք»,- ասում է Հովհաննեսի մայրը:

Մոր խոսքերից հետո Հովհաննեսը գլխով է անում ու, կարծես թե, հաստատում նրա խոսքերը՝ ինքն ուժեղ է ու հաղթող:

1995թ. ծնված Հովհաննես Պողոսյանը հրազենային ծանր վիրավորում է ստացել մայիսի 13-ին:  Նա ստացել է գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝  Երևան:

Հովհաննես մայրը՝ Գայանե Ասատրյանը պատմեց, որ որդուն ծանր վիճակում Երևան են տեղափոխել մայիսի 15-ին.  «Երեխայիս վիճակը շատ ծանր է եղել, փառք Աստծո, այսօր արդեն լավ է: 36 օր հետո տեղափոխել ենք հիվանդասենյակ: Շնորհակալ եմ բոլոր բժիշկներին, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի փրկեն տղայիս կյանքը»:

Հովհաննեսն արդեն մեկ շաբաթ է բժշկական մերսմուներ է ստանում: Նրա աջ կողմն ամբողջությամբ թույլ է եղել, սակայն մերսումների արդյունքում արդեն երեք օր է շարժում է ոտքն ու ձեռքը:
Մանրամասները՝ այստեղ


Source: Yerkir Media
Link: Թալիշում ծանր վիրավորում ստացած Հովհաննեսը կենաց-մահու պայքարում հաղթեց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image