Թալիշում նահատակված գյումրեցի լեյտենանտ Հրաչ Գալստյանի դուստրը ծնվել է

aravot.am — Ախուրյանի «Մոր ու մանկան» հիվանդանոցում այսօր առավոտյան ծնվել է Թալիշի պաշտպանության ժամանակ նահատակված 25-ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դուստրը՝ Անահիտը:

Aravot.am-ի հետ զրույցում կինը՝ Անուշ Օհանյանը, ասել էր, որ աղջկան անվանելու են Հրաչի մոր անունով՝ Անահիտ, այդպես էին որոշել ամուսնու հետ:Hrach-Galstyan-dustr

Անուշն ամուսնու զոհվելուց հետո տեղափոխվել է բնակության Գյումրի, իր փաստաթղթերն է վերցրել Ստեփանակերտի համալսարանից՝ ուսումը Գյումրու մանկավարժականի աշխարհագրության ֆակուլտետում շարունակելու:

Վաղ առավոտից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը հեղեղված է շնորհավորանքներով. «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Համլետ Կիրակոսյանի էջում ընթերցում ենք. «Բարի լուր. այսօր առավոտյան Ախուրյանի «Մոր ու մանկան» հիվանդանոցում լույս աշխարհ եկավ Թալիշում նահատակված, 1991 թ. ծնված ավագ լեյտենանտ Հրաչ Վարդանի Գասպարյանի առաջնեկ դուստրը՝ Անահիտ Հրաչի Գալստյանը: Մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Գալստյանների ընտանիքին փոքրիկի ծննդյան կապակցությամբ՝ ցանկանալով փոքրիկին և իր մայրիկին առողջություն: Վարդան պապին, Անահիտ տատիկին և փոքրիկի հորեղբորն առանձնահատուկ շնորհավորանքներ, ամենակարևորը քաջառողջություն բոլորիդ և ասում, Աստված պահապան Ձեր ընտանիքին»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


Source: Yerkir Media
Link: Թալիշում նահատակված գյումրեցի լեյտենանտ Հրաչ Գալստյանի դուստրը ծնվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image