Թախչան Ջավախքի ամենափոքր եւ սակավաբնակ գյուղերից է: Դպրոցն ընդամենը 3 աշակերտ ունի։ Այստեղ պահում եւ շարունակում են հայկական ավանդույթները:
Տարին մեկ անգամ՝ «Վերադարձի օրը», թախչեցիները, որտեղ էլ ապրելիս լինեն, հավաքվում են հայրենի գյուղում, այցելում են գյուղի մատուռն ու տոնախմբությամբ են ավարտում օրը: Պատմում են Ջավախքի մեր գործընկերները: