Թայլանդի արքայազնը Մյունխեն է ժամանել ջինսերով եւ փորը բաց շապիկով

Թայլանդի արքայազնը Մյունխեն այցի ժամանակ ցնցել է շրջապատին իր արտաքին տեսքով: 63-ամյա տղամարդը ինքնաթիռից իջել է ջինսերով, սանդալներով եւ փորը բաց շապիկով: Նրա արտաքին տեսքը լրացրել է սպիտակ պուդելը: Այս մասին հայտնում է 1tv.ru-ն:

Ապագա թագավորին իր կնոջ հետ, որը գրեթե նույն տեսքն է ունեցել, դիմավորելու էր եկել մոտ 30 մարդ՝ բոլորը խիստ կոստյումներով: Բազմաթիվ հրատարակություններ նշել են, որ արքայազնի անվտանգության աշխատակիցներն ավելի ներկայացուցչական տեսք ունեին, քան նա:

Թայլանդի արքայազնը թագավորական աթոռը պետք է զբաղեցնի հոր մահից հետո, որը ղեկավարում է արդեն 70 տարի:


Source: Yerkir Media
Link: Թայլանդի արքայազնը Մյունխեն է ժամանել ջինսերով եւ փորը բաց շապիկով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image