«Կոնֆերանսի կարեւորությունը կայանում էր նրանում, որ այստեղ մասնակցում էին ոչ միայն գյուղատնտեսության նախարարության եւ քաղհասարակության ներկայացուցիչներ, այլեւ՝ առողջապահության նախարարության եւ այլ ոլորտներից: Այս կոնֆերանսի նորարարություններից մեկը այն էր, որ մենք կարողացանք ճիշտ երկխոսություն ստեղծել համապատասխան պետական եւ ոչ պետական կառույցների միջեւ»,- ասել է ՀՀ Գյուղատտնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
Երկօրյա համաժողովն իրականացվում էր «Օքսֆամի» կատարած քառամյա ծրագրի շրջանակներում : Մասնագետները հիմնականում ընգծում էին ոլորտի նույն խնդիրները, քանի որ դրանք տարածաշրջանային բնույթ ունեն եւ տարբերությունները Կովկասյան երկրներում քիչ են:
«Մեր երկու երկրների տնտեսությունների հիմնական խնդիրը ճիշտ սննդակարգի մասին կրթվածության պակասն է: Փոքր տնտեսությունները եւ ֆերմերները դեռ չեն հասել կրթվածության բարձր մակարդակի: Կարեւոր է գիտելիքը եւ նոր տեխնելեգիաների ներմուծումը»,- նշել է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Նոդար Կերեսելիձեն:
Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող համաժողովն առաջին անգամ անդրադարձավ նաեւ կանանց խնդիրներին, եւ կնոջ դերը գյուղատնտեսության գործում թեման նույնպես մեծ քննարկման արժանացավ:
«Կանայք կարեւոր դերակատարություն ունեն հատկապես տեղական պարենային արտադրության մեջ: Գյուղական վայրերում է հիմնականում գյուղատնտեսական մթերքներն արտադրվում, իսկ այդտեղ ֆերմերների 50 տոկոսից ավելին կանայք են: Ծրագրի նպատակն էր, որ ռազմավարություններում ըստ արժանվույն նույնպես արտահայտվեն կանանց ֆերմերների դերակատարությունը, ինչպես նաեւ համապատասխանաբար գործողություններով անդրադառնալ կին ֆերմերների՝ եւ խնդիրներին եւ հնարավորություններին»,- ասել է Օքսֆամ միջազգային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:
Կազմակերպիչների խոսքով՝ համաժողովի նպատակն էր միջազգային մասնագետների փորձի փոխանակումն ապահովել ու նոր մոտեցումներ արձանագրել:Օքսֆամի քառամյա ծրագրի ուսումնասիրությունների ընթացքում ներգրավված էր եղել նաեւ Ադրբեջանը: Սակայն կազմակերպությունն անցած տարի դադարեցրել է իր գործունեությունն այդ երկրում ինչ -ինչ խնդիրներիկ պատճառով, ինչի մասին չցանկացան խոսել ,իսկ համաժողովին Ադրբեջանի մասնագետներից ներկաներ չկային. ընգրկված էին եղել միայն ուսումնասիրության արդյուքները: