Թբիլիսիում հակաահաբեկչական գործողություն է ընթանում․ կա մեկ վիրավոր
November 22, 2017
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել Է, որ առավոտյան 05։00-ից Թբիլիսիի Իսանի շրջանում ահաբեկչության մեջ կասկածվող երկու անձանց ձերբակալման հատուկ գործողություն Է անցկացվում։
Գերատեսչությունը հայտնել Է, որ կասկածյալները գտնվում են բազմահարկ շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, որտեղից պարբերաբար կրակում են իրավապահների ուղղությամբ: Ականատեսների հաղորդմամբ, նույնիսկ նռնակներ են նետել։ Մեկ հատուկ ջոկատային վիրավորվել է։ Այս պահին կրակոցները եւ ձայնային նռնակների պայթյունները շարունակվում են։
Նաեւ պաշտոնական տվյալներ չկան այն անձանց մասին, որոնց նկատմամբ գործողություն Է անցկացվում: