Թբիլիսիում Հայաստանի 5 բռնցքամարտիկներից 3-ը ոսկե մեդալ են նվաճել

April 14, 2017

armsport.am— Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվել է բռնցքամարտի` Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը,- տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Եզրափակիչ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ն այսօր հաղթել են:

Ոսկե մեդալ են նվաճել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը:

49 կգ քաշային Գասպար Բաբախանյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եզրափակչում պարտվել են և նվաճել արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը նվաճել են բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում Հայաստանը ներկայացնում էր 8 բռնցքամարտիկ:

Source: Yerkir Media
Link: Թբիլիսիում Հայաստանի 5 բռնցքամարտիկներից 3-ը ոսկե մեդալ են նվաճել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image