Թբիլիսում վթարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Հայաստան

Օգոստոսի 21-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը՝ Անժելա Շալվարյանը (ծնված 1970 թ.), տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ բուժումը շարունակելու նպատակով:

«911» ծառայությանը օգոստոսի 21-ին, ժամը 12:00-ին տեղեկություն էր հաղորդվել Արփինե Մամյանի (ծնված 1986 թ.) և Գարեգին Վարդանյանի առողջական վիճակների մասին: Մասնավորապես՝ Արփինե Մամյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Գարեգին Վարդանյանինը՝ ծայրահեղ ծանր:

Source: Yerkir Media
Link: Թբիլիսում վթարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Հայաստան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image