Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյը հուլիսի 13-ին նշանակել Է Միացյալ Թագավորության կառավարության հանգուցային նախարարներին: Ըստ որում կառավարությունում մի շարք առաջատար պաշտոններում հաստատվել են եվրասկեպտիկների ճամբարի առավել ականավոր ներկայացուցիչներ, ճամբար, որը տոնեց հաղթանակը Եվրամիությանը երկրի հետագա անդամակցության շուրջը՝ հունիսին կայացած հանրաքվեում:
Ֆինանսների նախարարի պաշտոնից, որը կարեւորությամբ երկրորդն Է կառավարությունում, հեռացել Է Ջորջ Օսբոռնը, որը համարվում Էր նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնի «աջ ձեռքը»: Գանձապետարանի նոր կանցլեր Է (պաշտոնապես այսպես Է անվանվում ֆինանսների նախարարության ղեկավարի պաշտոնը) դարձել 60-ամյա Ֆիլիպ Համոնդը, որն ավելի վաղ գլխավորում Էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը:
Անտարակույս, ամենաաղմկահարույց նշանակումն Է դարձել Լոնդոնի նախկին քաղաքագլուխ եւ հանրաքվեում եվրասկեպտիկների արշավի առաջնորդ Բորիս Ջոնսոնի՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնին անցնելը: Հանրահարցումից հետո նա համարվում Էր թորիների նոր առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի ֆավորիտը, բայց պայքարից դուրս եկավ Brexit-ի կողմնակիցների ճամբարի ներսում ծայր առած ինտրիգների պատճառով:
Ներքին գործերի նախարարի պաշտոնում, որը Մեյն ինքն զբա-ղեցրել Է վեց տարի, նոր վարչապետը գերադասել Է տեսնել Եվրաինտեգրացման կողմնակցի: Գերատեսչությունը գլխավորել Է Էներգետիկայի եւ կլիմայական փոփոխությունների հիմնախնդիրների նախկին նախարար Ամբեր Ռադը:
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու առիթով բարդ բանակցությունները գլխավորել հանձնարարվել Է Դեւիդ Դեւիսին: 64-ամյա քաղաքական գործիչը գլխավորել Է Brexit-ի գործերի՝ նոր նախարարությունը: Դրանում տրամաբանություն կա. քարոզարշավի ժամանակ նա ակտիվորեն քարոզել Է Բրյուսելի հետ հարաբերությունների խզման օգտին: Միակ հանգուցային նախարարը, որը պահպանել Է իր պաշտոնը, պաշտպանության նախարարության ղեկավար Մայքլ Ֆելոնն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Source: Yerkir Media
Link: Թերեզա Մեյը առաջատար պաշտոններում նշանակել է brexit-ի կողմնակիցներին