Թորբյորն Յագլանդ.«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ վերջ տալ այս վտանգավոր իրադրությանը»

July 30, 2016
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարությամբ է հանդես եկել Երեւանյան իրադարձությունների կապակցությամբ:

«Ես մտահոգությամբ եմ հետեւում Եվրախորհրդի անդամ Հայաստանում կատարվող իրադարձություններին, որտեղ զինված խումբը արդեն մի քանի օր շարունակ պատանդների է պահում Երեւանի ոստիկանական բաժանմունքում: Ուզում եմ հիշեցնել, որ երկրներում, որտեղ իշխում է օրենքը, բոլոր ճգնաժամերը պետք է հանգուցալուծվեն քաղաքական երկխոսությամբ` հարգելով ժողովրդավարական նորմերն ու չափանիշները», — ասել է Յագլանդը:

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ վերջ տալ այս վտանգավոր իրադրությանը եւ վերադառնալ ժողովրդավարական միջոցներին: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքը պետք է գերակայեն, հավաքների ազատությունը պետք է լիովին հարգվի», — հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:


Source: Yerkir Media
Link: Թորբյորն Յագլանդ.«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ վերջ տալ այս վտանգավոր իրադրությանը»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image