Թունիսցի մասնագետները ուսումնասիրում են խոշտանգումների կանխարգելման հայաստանյան փորձը
October 20, 2017
Հայաստանում են Թունիսի խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնի նախագահի տեղակալն ու գլխավոր քարտուղարը: Նրանք մեր երկրում են ուսումնասիրելու Մարդու իրավունքների պաշտպանի խոշտանգումների կանխարգելման ոլորտի հայաստանյան փորձը:
Այդ նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն ու Թունիսի պատվիրակությունն այցելել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ, որտեղ ծանոթացել են Պաշտպանի աշխատակազմի իրականացվող մշտադիտարկման եղանակներին՝ ուսումնասիրել խցի մակերեսը, լուսավորությունը, խոնավությունը, ջերմությունը չափող սարքերի աշխատանքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի խոշտանգումների կանխարգելման ազգային ծրագրի գործունեության փորձն առաջարկվել է ներդնել նաեւ այլ երկրներում: