Թուրքական բանակը կբարեփոխվի՝ հետագա հեղաշրջման փորձերը կանխելու համար

August 6, 2016

Թուրքիայի իշխանությունները որոշել են անցկացնել բանակային բարեփոխումներ, որպեսզի բացառեն նոր ռազմական հեղաշրջման փորձերը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:

«Բանակային բարեփոխումների շրջանակում մենք փոխելու ենք այն մեխանիզմը, որի պատճառով վերջին 60 տարիների ընթացքում զինված ուժերը կազմակերպել են հեղաշրջման 6 խոշոր փորձ»,- այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը` նշելով, որ ձեռնարկվելիք քայլերը համապատասխանում են ՆԱՏՕ-ի պահանջներին:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը ավելի քան 2100 էր: Շուրջ  60 հազար զինծառայողներ, ոստիկաններ, դատավորներ, պաշտոնյաներ եւ ուսուցիչներ հեռացվել են պաշտոններից եւ կալանավորվել:


Source: Yerkir Media
Link: Թուրքական բանակը կբարեփոխվի՝ հետագա հեղաշրջման փորձերը կանխելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image