Արագած լեռը բարձրացող արշավախմբի անդամներից մեկը վայր է ընկել՝ վնասելով գլուխն ու ոտքը

August 6, 2016

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 6-ին, ժամը 06.53-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Արագած լեռան Քարե լճի մոտակայքում ընկել է՝ վնասելով ոտքը և գլուխը. անհրաժեշտ է շտապօգնություն:

Ժամը 07.20-ին կրկին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան վրա (Քարե լճից դեպի հյուսիսային խառնարանի մոտակայք) արշավախմբի անդամներից (3 քաղաքացի) մեկը ընկել և վնասել է ոտքը. քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 


Source: Yerkir Media
Link: Արագած լեռը բարձրացող արշավախմբի անդամներից մեկը վայր է ընկել՝ վնասելով գլուխն ու ոտքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image