Թուրքական ութ տանկեր, 50 զրահափոխադրիչներ եւ շուրջ 200 զինվորականներ հատել են Սիրիայի հետ սահմանը եւ մտել Իդլիբի նահանգի տարածք:
Այդ մասին տեղեկացնում է NTV հեռուստաալիքը:
Թուրքիայի վարչապետը նշել Է, որ Անկարան գործում Է Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ ՌԴ-ի հետ համաձայնության շրջանակներում։
Թուրք զինվորականները կտեղաբաշխվեն Իդլիբի ապաԷսկալացման գոտու ներսում, իսկ ռուսական ուժերը՝ դրա արտաքին հատվածում։
Source: Yerkir Media Link: Թուրքական զրահատեխնիկան մտել է Սիրիա