Թուրքիայի զորամասերից մեկում սննդային թունավորման գործով 21 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի Մանիսա նահանգի զորամասերից մեկում գրանցված սննդային զանգվածային թունավորման գործով ձերբակալվել է ճաշարանի 21 աշխատակից: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Թունավորման հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխվել 731 զինվոր:

Ուշագրավ է, որ Մանիսայի զորամասում 27 օրվա ընթացքում գրանցվել է սննդային թունավորման չորս դեպք: Նախորդ թունավորման հետևանքով մահացել էր մեկ զինվոր:

Source: Yerkir Media
Link: Թուրքիայի զորամասերից մեկում սննդային թունավորման գործով 21 մարդ է ձերբակալվել