Թուրքիայի ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող քրդական դիրքերի ուղղությամբ

Թուրքիայի զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ռազմական թեւի՝ «Ժողովրդի պաշտպանության ուժերի» Սիրիայի հյուսիսում գտնվող դիրքերի ուղղությամբ: Թուրքիայի տվյալներով` սպանվել է 160-200 քուրդ զինյալ:

Քրդական կողմը, հաստատելով ավիահարվածների մասին Անկարայի հայտարարությունը, հերքում է զոհերի հաղորդված թիվը: Քրդերի պնդմամբ, մինչեւ 10 մարդ է զոհվել ու 20 վիրավոր կա:

Հիշեցնեմ, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով Իսլամական պետության դեմ ռազմական գործողություններ իրականացնելու եւ իր սահմանը գրոհայիններից մաքրելու մասին: Սակայն իրականում պաշտոնական Անկարան փորձում է թույլ չտալ քրդերին թուրք-սիրիական սահմանին մոտ ինքնավար շրջան ստեղծել:


Source: Yerkir Media
Link: Թուրքիայի ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող քրդական դիրքերի ուղղությամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image