Թուրքիայի քուրդ զինյալների հետ բախումների ընթացքում սպանվել է 6 թուրք զինվորական

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի Սարըքամըշ շրջանում, պայթյունի հետեւանքով սպանվել է 4 մարդ, կա տասը վիրավոր: Թուրքիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, պայթուցիկները գողացված բեռնատարի մեջ էին տեղադրում «Քրդական աշխատավորական կուսակցության» անդամները, սակայն դրանք ժամանակից շուտ են պայթել:

Նշվում է, որ զոհերը հենց պայթուցիկները տեղադրողներն են: Վիրավորները խաղաղ բնակիչներ են:

Թուրքիայի հարավ-արեւելքում՝ Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում էլ, քուրդ զինյալների հետ բախումների ընթացքում, այսօր վաղ առավոտյան սպանվել է 6 թուրք զինվորական։ Թուրքիայի Գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն, եւս 8 զինվորական վիրավոր է։

Միաժամանակ տեղեկացվում է, որ հիշյալ գործողության ընթացքում, զինվորական ստորաբաժանումներին աջակցող Cobra տեսակի ռազմական ուղղիթիռի անկման հետեւանքով մահացել է երկու թուրք օդաչու։ Վթարի պատճառը ուղղաթիռի տեխնիկական անսարքությունն էր։


Source: Yerkir Media
Link: Թուրքիայի քուրդ զինյալների հետ բախումների ընթացքում սպանվել է 6 թուրք զինվորական

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image