Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից է կալանավորվել

October 5, 2017

Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության գրասենյակը գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում «լրտեսություն անելու» մեղադրանքով Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության աշխատակցին կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ստամբուլի դատախազությունը պարզել է հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի կապը նախկին դատախազ Զաքարյա Օզի հետ, ով սերտ կապեր ունի գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետ:

Թոփուզը մեղադրվում է Թուրքիայում «սահմանադրական կարգը փոխելու փորձ անելու», «լրտեսության» և «Թուրքիայի իշխանություններին տապալելու փորձի» մեջ:

 

Source: Yerkir Media
Link: Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից է կալանավորվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image