Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող Հայաստանի քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ արտաքգին գործերի նախարարություն։ Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։ Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում»,- գրել է նա։
Հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիայում զինվորականությունը ռազմական հեղաշրջման փորձ է իրականացրել: Նախնական տվյալներով, զոհվել է ավելի քան 60 մարդ, մի քանի հարյուրը վիրավոր են, 754 մարդ ձարբակալվել է:
Source: Yerkir Media
Link: Թուրքիայում աջակցության կարիք ունեցող Հայաստանի քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ