Թուրքիայում արգելափակվել է մուտքը Wikileaks

July 20, 2016

Wikileaks կայք մուտքը Թուրքիայի տարածքում արգելափակվել է: Այս մասին տեղեկություններ են տարածվել Twitter-ում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Wikileaks կայքը հրապարակել է Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հարյուր հազարավոր էլեկտրոնային նամակներ: Այդ նամակների մեծամասնությունը ուղարկվել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հասցեից: 762 էլեկտրոնային փոստային հասցեից ընդհանուր առմամբ հրապարակվել է 294 հազար 548 գրագրություն եւ դոսյե:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից անմիջապես հետո Wikileaks-ը հայտնել էր, որ պատրաստ է այդ երկրի իշխող քաղաքական ուժին պատկանող հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակել: Թուրքիայի կառավարությունը դեռեւս չի մեկնաբանել Wikileaks-ի այդ հայտարարությունը եւ փաստաթղթերի հրապարակումը:


Source: Yerkir Media
Link: Թուրքիայում արգելափակվել է մուտքը Wikileaks

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image