Թուրքիայում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Թուրքիայում հուլիսի 21-ից երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ այդ քայլն անհրաժեշտ է եւ չի խախտում օրենքը կամ քաղաքացիների ազատության իրավունքը: Այս մասին հայտնում է svoboda.org-ը:

Թուրքիայի իշխանությունները նշել են, որ արտակարգ դրությունը թույլ կտա ավելի արագ եւ արդյունավետ գործողություններ ձեռնարկել ռազմական հեղաշրջման անհաջող փորձի համար պատասխանատու անձանց դեմ:

Հեղաշրջման փորձի հետեւանքով սպանվել է ավելի քան 260 մարդ, մոտ 1500-ը՝ վնասվածքներ ստացել:


Source: Yerkir Media
Link: Թուրքիայում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image