«Ցանկացած երկրում բոլոր տեսակի հարցերը պետք է լուծվեն սահամադրական դաշտում՝ խուսափելով արյունահեղությունից»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն՝ արձագանքելով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին:
Երկու երկրի հարաբերությունները վերջերս են վերականգնվել: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, թե Սերգեյ Լավրովը խորհուրդ է տալիս Թուրքիայում գտնվող ռուսներին դուրս չգալ տանից: Իր կողմից էլ հավելել. «Ովքեր ծրագրել էին ուղեւորություն Թուրքիա, պետք է գիտակցեն, որ այն իր մեջ ռիսկեր է պարունակում: Հատկապես, եթե խոսքը երեխաների հետ ուղեւորության մասին է»,- գրել է Զախարովան:
Ռուսաստանի նախագահի խոսնակն էլ ասել է, որ Վլադիմիր Պուտինին պարբերաբար տեղեկացնում են իրադարձությունների զարգացման մասին:
Միացյալ Նահանգների պետքարտուղարտուղարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ պետքարտուղար Քերին խոսել է Թուրքիայի արտգործնախարարի հետ եւ ընդգծել Միացյալ Նահանգների աջակցությունը Թուրքիայի ժողովրդավարորեն ընտրված քաղաքաացիական կառավարությանը եւ ժողովրդավարական ինստիտուտներին: Քերին նույնպես կոչ է արել Թուրքիայում գտնվող ամերիկացիներին դուրս չգալ տանից:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, մտահոգություն հայտնելով տեղի ունեցողի կապակցությամբ, նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի «արժեքավոր դաշնակիցն է»:
Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին էլ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել:
Source: Yerkir Media
Link: Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձի միջազգային արձագանքը