Թուրքիայում ձերբակալվել են վարչապետի գլխավոր խորհրդականն ու նրա կինը
June 4, 2017
Թուրքիայում շարունակվում են գյուլենականների՝ 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զանգվածային ձերբակալությունները: Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս անգամ էլ թիրախում են հայտնվել վարչապետի գլխավոր խորհրդական Բիրոլ Էրդեմը եւ նրա կինը` Գուլումսեր Էրդեմը:
Անկարայի հանրապետական դատախազության հաղորդած տեղեկությունների համաձայն` Բիրոլ Էրդեմը, որը նախկինում արդարադատության նախարարության աշխատակից էր, մեղադրվում է գյուլենական շարժմանը հարելու մեջ:
Բիրոլ Էրդեմը 2010թ-ի հոկտեմբերին դարձել է Թուրքիայի դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհրդի անդամ, 2011-ի նոյեմբերից աշխատանքի է անցել արդարադատության նախարարությունում: