Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սաուդցի լրագրող է սպանվել

Սաուդցի լրագրողին սպանել են Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում. BBC-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ոստիկանության հետաքննության նախնական արդյունքներն են ցույց տալիս:

Լրագրող Ջամալ Խաշոգին հոդվածներ էր գրում The Washington Post-ի համար ու քննադատում Սաուդյան Արաբիայի իշխանություններին: Նա անհետացել է մեկ շաբաթ առաջ՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո:

Թուրքիայի ոստիկանության տվյալներով, նույն օրը 15 հոգանոց մի խումբ է ժամանել հյուպատոսարան, մի քանի ժամ անց հետ վերադարձել Սաուդյան Արաբիա: Իրավապահները ենթադրում են, որ լրագրողին սպանել են այնտեղ, ապա մարմինը դուրս բերել շենքից: Սաուդյան Արաբիան հերքել է մեղադրանքը՝ ասելով, թե փնտրում է լրագրողին:

Source: Yerkir Media
Link: Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սաուդցի լրագրող է սպանվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image