Ավելի քան 70 մարդ է հոսպիտալացվել սիբիրախտի բռնկման պատճառով, որն արձանագրվել է Թուրքիայի տարածաշրջաններից մեկում: Այդ մասին փետրվարի 13-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորը»:

«Տրապիզոնի նահանգի քաղաքային իշխանությունների՝ 2018 թվականի փետրվարի 10-ի տեղեկատվությամբ՝ Թուրքիայի հյուսիսի Աքչաաբաթ բնակավայրում, որը ելք ունի դեպի Սեւ ծով, սիբիրախտի բռնկում է արձանագրվել: Հոսպիտալացվել է ավելի քան 70 մարդ, որոնցից 3-ի մոտ ախտորոշումը հաստատվել է լաբորատոր եղանակով: Մեկ կին մահացել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ համաճարակաբանական հետաքննության տվյալներով, որոնք կատարել են Թուրքիայի առողջապահության մամինները, բռնկումը կապված  սննդի մեջ ախտահարված մսի գործածման հետ:

Source: Yerkir Media
Link: Թուրքիայում սիբիրախտի բռնկման դեպք է գրանցվել․ 70 մարդ է հոսպիտալացվել