Թուրքիայում սպանվել է հակահայկական հոդվածներով հայտնի պարբերականի խմբագիրը
May 30, 2017
Թուրքիայի իշխանությունների հետ մոտ հարաբերություններով ու սադրիչ լուրերով, հակահայկական հոդվածներով հայտնի թուրքական Yeni Akit պարբերականի գլխավոր խմբագիր Քադիր Դեմիրելը սպանվել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Դեմիրելը սպանվել է իր աղջկա տանը՝ փեսայի կողմից: Վերջինս դանակահարել է նաև իր կնոջն ու փախել դեպքի վայրից:
Ծանր վիրավորված խմբագրի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ նրա աղջիկը վիրահատության է ենթարկվել:
Դեպքի վայրից փախուստի դիմած մարդասպանն ավելի ուշ հանձնվել է իրավապահներին: