Թուրքիայի Աքյազի քաղաքի ջրաշխարհում 5 մարդ դժբախտ պատահարի զոհ է դարձել: Այս մասին հայտնում է թուրքական «Միլիեթ»-ը՝ նշելով, որ ջրաշխարհի լողավազաններից մեկում՝ դեռևս չբացահայտված հանգամանքով հոսանքի լարումը բարձրացել է:
Նշվում է, որ առաջին 3 մահացածները երեխաներ են, որոնցից մեկը ջրաշխարհի սեփականատիրոջ երեխան է եղել: Մյուս երկու անձինք մահացել են՝ փորձելով օգնել և ջրից դուրս բերել երեխաներին: